Լոնդոնի թաղամասերից մեկում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանությունը 4 անձի է ձերբակալել ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով:
Տունը գրոհելիս մեկ կին է վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր, սակայն կայուն, գրում է Lenta. Ru-ն Reuters-ի վրա հղումով:
Իրավապահ մարմինները ձերբակալվածների անունները չեն հրապարակել, սակայն նշել են, որ նրանք բոլորը եղել են հակահետախուզության հսկողության տակ:
Ոստիկանները հստակեցրել են, որ ձերբակալությունները կապված չեն միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Լոնդոնում ապրիլի 27-ին, երբ պարեկախումբը մի քանի դանակով զինված տղամարդու ձերբակալեց:
Մարտի 22-ին Անգլիայում ծնված Էդրիան Ռասսել Աջաոն, որը փոխել էր անունը և դարձել Հալիդ Մասուդ, վրաերթի ենթարկեց մի քանի մարդու Վեսթմինսթերյան կամրջին և հասավ խորհրդարանի շենքին, որտեղ ոստիկանը կանգնեցրեց մեքենան: Հանցագործը դանակահարեց նրան, որից հետո գնդակահարվեց ոստիկանների կողմից: Ահաբեկչության զոհ դարձավ 5 անձ, մոտ 40-ը՝ վնասվածքներ ստացավ:






