AM
3 October 2002 - 15:43 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍ-ԿՈՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում մեկնարկում է հայ-ռուս-կորեական գործարար համաժողովը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Կորեայի առեւտրի կենտրոնում, համաժողովի բացմանը, որի նախաձեռնողն է «Ռուսաստանի հայերի միությունը» կմասնակցեն ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Համաժողովի մասնակիցները, այդ թվում եւ խոշոր կորեական ընկերությունների ներկայացուցիչները, կքքնարկեն վերամշակման արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի եւ սննդի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: