AM
3 Մայիս 2017 - 08:09 AMT

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Մայիսի 3-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է հունիսի 8-ին կայանալիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Վարչապետ Թերեզա Մեյը կտեղեկացնի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին իր հետագա քայլերի մասին:

Գործող խորհրդարանի մի շարք պատգամավորներ հայտարարել էին, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին: Նրանց թվում են ֆինանսների գործող նախարար Ջորջ Օսբորնը, որը կդառնա լոնդոնյան Evening Standard ամսագրի գլխավոր խմբագիրը, գրում է Deutsche Welle-ն:

Իր թեկնածությունը չի առաջադրի նաև Դուգլաս Քարզուելը, որը միակ պատգամավորն է եվրահոռետեսներից՝ պոպուլիստական Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից դրդում է իրեն վերադառնալ քաղաքականություն: «Brexit-ը լուրջ պատճառ է ինձ համար քաղաքականություն վերադառնալու համար: Պետք է կեղտոտել ձեռքերը և ես դա կանեմ»,-ասել է Բլերը: