AM
11 July 2003 - 13:25 AMT

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ «ԹԵՍՏ» ԿԴԱՌՆԱ ԵԱՀԿ-Ի ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ԵԱՀԿ-ն պետք է «առանցքային դեր» խաղա Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտո Անտոնիոնեն` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Այդ չլուծված կոնֆլիկտային իրադրությունների հաղթահարումը թեստ կդառնա ԵԱՀԿ-ի համար եւ կցուցադրի այդ կազմակերպության հնարավորությունները կառուցողական միջնորդ լինելու հարցում», – ասել է դիվանագետը: