Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Ֆելիքս Շտամի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Եզրափակիչ դուրս գալու համար 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը մայիսի 15-ին կմրցի Իռլանդիայի ներկայացուցչի հետ, իսկ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանի մրցակիցը կլինի լեհ բռնցքամարտիկը:
Մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև՝ Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ






