ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է մայիսի 16-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման լուրը: Նրանք քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Նախագահ Թրամփը Սպիտակ տանը մայիսի 16-ին կընդունի նախագահ Էրդողանին: Առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներն ու ահաբեկչության դեմ պայքարում իրենց գործակցությունը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:






