AM
11 May 2017 - 14:54 AMT

ՀՀ մարզիկները ԵՏՄ-ում լեգեոներ չեն համարվի

Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՏՄ) մայիսի 11-ի նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն ընկերակցության անդամ երկրների մարզիկները չեն կարող համարվել լեգեոներներ:

ԵվրԱզԷՍ-ի անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Նիստում որոշում է կայացվել, որ ընկերակցության անդամ երկրներում մարզիկների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռևս 2016 թվականի հունիսին դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` նշելով, որ հայ բասկետբոլիստները լուրջ խոչընդոտների են հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է լեգեոներների սահմանափակումներ: Նախարարությունը ֆեդերացիայի դիմումի հիման վրա դիմել էր ԵվրԱզԷՍ-ին: