AM
12 Մայիս 2017 - 07:38 AMT

ՄՅու-«Սելտա». Մխիթարյանի խաղն ու արդյունքները

Whoscored.com-ը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վիճակագրությունը Վիգոյի «Սելտայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի խաղում։

Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, անգլիական ակումբը եզրափակչի ուղեգիր է նվաճել:

Թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարել է 31 փոխանցում՝ 77.4% ճշգրտությամբ: Նա դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված:

Մխիթարյանը 5 անգամ շրջանցել է մրցակցին, 1 անգամ կարողացել է խլել գնդակը, 1 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: