AM
13 Մայիս 2017 - 08:03 AMT

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը ՀՀ-ն 3 մարզիկ կունենա

Հունիսի 20-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կընթանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և Արման Երեմյանը (87 կգ):

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան Իրանից երեք մարզիկի է հրավիրել, համատեղ մարզումներ և մրցումային մենամարտեր անցկացնելու համար: Հունիսի 3-ից 13-ը Երևանում ուսումնամարզական հավաք կանցկացվի:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատրաստվենք և լավագույնս հանդես գանք Հարավային Կորեայում»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայիսի 12-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ թաեքվոնդոյի «Արմար» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 170-ից ավելի պատանի մարզիկներ (2001/2010 թթ. ծնված) Երևանից և հանրապետության մարզերից, որոնք մրցեցին հինգ տարիքային խմբերում: