«Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ է մնում Մոսուլի ոչ ավելի քան 10 տոկոսը: Այդ մասին հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը:
ԻՊ դեմ իրաքյան զինվորականների գործողությունը ընթանում է 2016-ի հոկտեմբերից ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ:
Ըստ հեռուստաալիքի, կատաղի մարտեր են գնում Զանջիլիի, Հարամաթի, Ռաֆաիի ր Արիբիի շրջանում:
ԻՊ-ն գրավել էր Մոսուլը 2014-ի ամռանը, այն համարվում է ԻՊ հիմնական հենակետը Իրաքում:
Իրաքյան ԶԼՄ-ները վերջին շրջանում հրապարակում են քարտեզը, որտեղ սև գույնով նշված են այն շրջանները, որոնք մնում են «Իսլամական պետության» տիրապետության տակ: ՀԻմնականում դրանք Տիգրիսին հարող մի քանի շրջաններն են: Գրեթե բոլոր կողմերից այդ շրջանները շրջապատված են իրաքյան բանակի հսկողության տակ գտնվող տարածքներով:
Ավելի վաղ Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետ Օսման ալ Հանիմին հայտարարել էր, որ զինվորականները մտադիր են ամբողջությամբ ազատագրել Մոսուլը մինչև մայիսի 27-ը, երբ սկսվում է մահմեդականների սրբազան Ռամադան ամիսը:






