AM
15 Մայիս 2017 - 13:33 AMT

ՀՀ ձյուդոիստները 2 բրոնզ են նվաճել Եվրոպայի գավաթի փուլում

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ռուսական Օրենբուրգ քաղաքում անցկացվել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլը, որտեղ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:

Երրորդ տեղի համար գոտեմարտերում մեր ձյուդոիստները հաղթել են, համապատասխանաբար, Սամուել Զինգոյին (Ֆրանսիա) և Մատուս Միլիչովսկուն (Սլովակիա), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացված Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությանըհաջող ելույթներ են ունեցելՍամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, սամբո մարզաձևից Հայաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն ու Ֆերդինանդ Կարապետյանը:

52 քաշային կարգում Սոսե Բալասանյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում իտալացի մարզիկ Պիեռուչի Ջուլիային՝ նվաճելով երկրորդ տեղը, իսկ 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: