Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» կազմակերպիչները չեն տրամադրել հատուկ հրավեր (wild card) ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար:
«Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլին հայտարարել է, որ մրցաշարին դոպինգային պամություններից հետո հրավեր չեն ստանում: Նա նաև հավելել է, որ Շարապովան հնարավոր է հրավիրվի մրցաշարին, եթե բավականաչափ բարձր ռեյթինգ ունենա, հայտնում է BBC-ին:
WTA-ի ղեկավար Սթիվ Սայմոնը Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի որոշումը սխալ է համարում:
Շարապովայի որոկավորման ժամկետը սպառվել է արդեն, հավելյալ պատժամիջոցների ոչ մի հիմնավորում չկա», – ասել էր Սայմոնը:
Շարապովան որակազրկվել էր մելդոնիումի օգտագործման համար 2016-ի մայիսին: Շարապովան խոստովանել է, որ գիտակցաբար է ընդունել մելդոնիումը, սակայն, չի իմացել, որ այն ընդգրկված է արգելվածների ցանկում: ITF-ը որակազրկել էր ռուս թենիսիստուհուն 2 տարով, սակայն հետո որակազրկման ժամկետը կրճատվեց: Ժամկետը սպառվեց 2017-ի ապրիլի 26-ին:
Որակազրկումից հետո ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին անգամ մասնակցել է Շտուտգարդում տեղի ունեցած մրցաշարին: Մարզուհին հաղթել է առաջին հանդիպումը, երկրորդը՝ պարտվել և դուրս մնացել մրցաշարից: