Հոնկոնգի Henderson Land Development ընկերությունը, որը մասնագիտանում է անշարժ գույքի հետ գործարքների վրա, աճուրդում հողամաս է գնել քաղաքի գործարար կենտրոնում՝ առաջ անցնելով 8 ընկերությունից: Henderson-ը հողամասի համար վճարել է $3 մլրդ կամ 23.28 մլրդ հոնկոնգյան դոլար:
Սա առաջին հողատարածքն է քաղաքի կենտրոնում, որը վաճառվել է 1996-ից հետո: Այժմ այդ տարածքում մի քանի մակարդակ ունեցող ավտոկայանատեղի է:
Կայանատեղիի փոխարեն ընկերությունը մտադիր է գրասենյակային շենք կառուցել, նշում է Bloomberg-ը: Ըստ South China Morning Post-ի, հողատարածքում կարելի է 43.000 քմ մակերեսով երկնաքեր կառուցել: Ընդ որում, թերթը պնդում է, որ գործարքի արդյունքում գնվել է «աշխարհի ամենաթանկարժեք հողատարածքը», հայտնում է ՌԲԿ-ն Bloomber-ի վրա հղումով:
Սա առաջին հաջող աճուրդն է Henderson Land Development-ի համար վերջին 2 տարում, քանի որ վերջին շրջանում հոնկոնգյան ընկերությունները չեն դիմանում չինացիների հետ մրցակցությանը:
Հոնկոնգի կենտրոնում մեծ է գրասենյակային տարածքների պահանջարկը: Վերջին գրասենյակային շենքը, որը կառուցվել է քաղաքի կենտրոնում, Արժույթի միջազգային հիմնադրամի երկնաքերն է, որը կառուցվել է 2003-ին:






