Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց և կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնի 16 մարզիկ:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է Եվրոպա մեկնող թիմի կազմը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Կանայք. Մարիաննա Բաղյան, Գայանե Չիլոյան, Լիլիթ Հարությունյան, Անգելինա Ավագյան, Էլլադա Ալավերդյան, Յանա Աբրահամյան, Ժաննա Շահնազարյան:
Տղամարդիկ. Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան, Գոռ Ներկարարյան, Լևոն Աղասյան, Ռոման Ալեքսանյան, Մանուկ Մանուկյան, Մելիք Ջանոյան, Արամայիս Սարգսյան:
Շահբազյանը նշել է, որ մինչև Եվրոպայի առաջնությունը հավաքականը հունիսի 6-20-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում.
«Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպա մեկնող աթլետները պատրաստ են լավագույնս հանդես գալու: Հիմնականում առաջատար աղջիկների հետ ենք մեծ հույսեր կապում: Կարծում եմ` հաջող կմասնակցեն:
Փորձը ցույց է տվել, որ մեր աթլետները կարող են մրցանակային տեղեր զբաղեցնել, նույնիսկ չեմպիոն դառնալ: Այնպես որ, մեդալ էլ կարող է լինել: Բայց առաջնությունը թիմային է և պետք է պայքարենք թիմով լավ տեղ զբաղեցնելու համար»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների անհատական առաջնությանը:
Նախատեսվում է նաև, որ մի քանի աթլետ հանդես կգա Վրաստանի բաց առաջնությունում (մայիսի 26-28):
Կարդացեք նաև՝ Գալուստյան. Օլիմպիական ուղեգիր ստանալու վերջին փորձը Գերմանիայի մրցաշարն է
Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու