AM
1 October 2002 - 18:56 AMT

ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պանկիսի կիրճից դուրս մղված չեչեն գրոհայինները դաշտային հրամանատար Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ տեղաշարժվում են Սամցխե-Ջավախեթիի տարածքով` հետագայում Թուրքիա անցնելու համար: Այդ մասին, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը` վկայակոչելով հավաստի աղբյուրները: Չեչեն գրոհայիններին այսօր կարելի է հանդիպել Բակուրիանիում, Աբաստումանում, Ախալցխայում, Վարձիայի ձորում: Ախալցխա է ժամանել նաեւ Ռուսլան Գելաեւը, որը հանդիպում է ունեցել տեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ: Վկայակոչելով այլ աղբյուրներ, «Ա-ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ չեչեն գրոհայինները կարող է ապաստան գտած լինեն նաեւ Ախալքալաքի եւ Ծալկայի շրջաններն իրարից բաժանող Սամսարի լեռներում: