AM
1 October 2002 - 18:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՎՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Իսրայելի կառավարությունը Երուսաղեմի Հայ Պատրիարքարանի հողերի գրավման առնչությամբ հայկական կողմին է հանձնել պաշտոնական ներողություններով նոտա: Համաձայն այդ տեղեկությունների, պաշտոնական Թել-Ավիվի գրավոր ներողությունները Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին հանձնվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Դանիել Այալոնի կողմից: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները նման բովանդակությամ փաստաթղթեր չեն ստացել: