AM
1 Հունիս 2017 - 18:27 AMT

«Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը վավերագրական ֆիլմ է նկարահանում Հայաստանի հավաքականի ու ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Այս մասին է հայտնել ինքը ակումբը ֆեյսբուքյան իր էջում:

Նշվում է, որ ֆիլմը եթեր կհեռարձակվի մոտ ժամանակներում:

Եվրոպայի լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» եզրափակչի ընթացքում Մխիթարյանը խփեց Եվրոպայի լիգայում իր 6-րդ գնդակն՝ ակումբային ռեկորդ սահմանելով այդ մրցաշարում խփված գոլերի քանակով: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցույթներում հայ կիսապաշտպանը դարձել է 11 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև. Մխիթարյան. Պրեմիեր լիգային ադապտացվելը հեշտ չէր, բայց ինձ մոտ ստացվեց