Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել: Այդ մասին հունիսի 1-ին հայտարարել է ճեպազրույցում միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:
«Ըստ մեր գնահատականների, այս պահի դրությամբ Մսուլում մնացել է ԻՊ մոտ 1000 գրոհային»,-ասել է Դիլոնը լրագրողներին, հայտնում է ՌՒԱ Նովոսիտն:
Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ:
Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը:






