Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախատեսված է հուլիսին Լոնդոնում:
Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը, գրում է Boxing247.com-ը:
Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
2017-ի ապրիլին հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթել է լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիչիին։
12 ռաունդի արդյունքում Արթուր Աբրահամը առավելության է հասել միավորներով (110:118, 114:115, 111:117)։
Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն էր տալիս մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։






