Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնն ընդհատվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով, որին հավաքվել է ռոքի 87.000 սիրահար: Մասնակիցներին և հանդիսատեսներին խնդրել են լքել տարածքը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ հունիսի 3-ին փառատոնը կշարունակվի:
Փառատոնի առաջատար մասնակիցների թվում են Rammstein-ն ու System of a Down-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ «խոսքը կոնկրետ տեղեկությունների մասին է, որոնց հիման վրա չի կարելի բացառել ահաբեկչական սպառնալիքը»:
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը հավանություն է տվել փառատոնն ընդհատելու որոշմանը:
Անգլիական Մանչեսթերում ամերիկյան փոփ աստղ Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Rock am Ring փառատոնի անվտանգության համակարգը կատարելագործվել էր: Մասնավորապես, անվտանգության աշխատակիցների քանակն ավելացվել է մինչև 1200 մարդ:
Ըստ Die Welt-ի, ոստիկանությունը փառատոնում աշխատող ենթակապալառու կազմակերպությունների 2 աշխատակցի է ձերբակալել, որոնցից առնվազն մեկը սալաֆիտ է: Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: :






