Սեպտեմբերի 26-29-ը Ռոստովի մարզում անցկացվեցին «Բարեկամության կամուրջներ» խորագրով հայկական մշակույթի օրեր` նվիրված Ռոստովի մարզի 65-ամյակին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառման կազմակերպման գործում տեղի հայ կազմակերպություններին եւ համայնքին օժանդակել է Ռոստովի մարզի վարչակազմը: Հայկական օրերի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի եւ Ռոստովի մարզի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի կողմերը կփոխանակվեն մասնագետներով եւ կանցկացվեն համատեղ միջոցառումներ: