AM
6 Հունիս 2017 - 08:04 AMT

Դամասկոս-Երևան ուղիղ չվերթը վերսկսվում է

Սիրիական «Շամ Վինգս» ավիաընկերությունը վերսկսում է Դամասկոս-Երևան-Դամասկոս թռիչքները:

Այս մասին հայտնում է Հալեպի «Կիլիկիա թրավել» գործակալությունը:

Առաջին թռիչքն իրականացվելու է հունիսի 21-ին, գործելու է ամեն չորեքշաբթի: Արժեքը՝ մոտ 150 ԱՄՆ դոլար:

Առաջին հատուկ չվերթը Երևան-Դամասկոս -Երևան ուղղությամբ կատարվել է դեռ 2012-ին:

Կարդացեք նաև՝Ուղիղ չվերթները Երևանից. Դեպի ուր և ինչ հաճախականությամբ