AM
6 June 2017 - 11:47 AMT

UWW-ի վարկանիշում ՀՀ ազատ ոճի 3 ըմբիշ կա

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակը:

Թարմացված ցանկում տեղ է գտել Հայաստանի երեք ներկայացուցիչ: Նրանք են` 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Ֆրանգուլյանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, Գրիգորյանը` 12-րդը, իսկ Բերիանիձեն` 6-րդը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հայ ազատոճայինները պատրաստվում են հունիսի 9-11-ը Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:

Կարդացեք նաև՝Լևոն Արոնյանը 3-րդն է Norway Chess կայումծակնային մրցաշար