Դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մրցակիցն էր Նիժեգորոդյան մարզի թիմը: Մրցախաղում մեր դպրոցականները առավելության են հասել 4-0 հաշվով:
5-րդ տուրից հետո Հայաստանի և Հնդկաստանի հավաքականները վաստակել են 16.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հունիսի 6-ին կայանալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Մոսկվայի թիմը, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:
«Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 97 թիմ. 80 թիմ Ռուսաստանից և մեկական թիմ Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լատվիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից: 2015 թվականից սկսած «Սպիտակ նավակ» մրցաշարը դարձել է միջազգային (մինչ այդ ստուգատեսին մասնակցում էին միայն ռուսաստանյան թիմեր):
Կարդացեք նաև՝Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը 7-րդն է 6 տուրից հետո






