AM
1 October 2002 - 14:48 AMT

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ՄԵԿՆՈՂ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ ՎՐԱ

Սեպտեմբերի 30-ի գիշերը, վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում տեղի է ունեցել զինված հարձակում Հայաստանից Թուրքիա մեկնող միկրոավտոբուսի վրա: Թուրքիայի քաղաքացի Աիգուն Սամեդին պատկանող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսում գտնվել է Հայաստանի 22 քաղաքացի: Խլելով ուղեւորներից 20 հազար ԱՄՆ դոլար եւ ոսկյա զարդեր` հանցագործները չքվել են անհայտ ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է«Արմինֆո» գործակալությունը, տվյալ փաստի առնչությամբ քննություն է վարվում: