AM
7 Հունիս 2017 - 13:38 AMT

Գիտնականները հայտնաբերել են ծերունական տկարության պատճառը

Ռոչեսթրի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները եկել են եզրակացության, որ տարիքի հետ նկատվող մկանների ատրոֆիայի դեմ կարելի է պայքարել: Դրա համար հարկավոր է պահպանել մկանային ցողունային բջիջների գոյատևումը:

Բոլոր մեծահասակ օրգանիզմները պահպանում են ցողունային բջիջների կուտակումները, որոնք մասնակցում են վնասված հյուսվածքի վերականգնմանը կամ նորի աճին: Տարիքի հետ գնալով ավելի շատ բջիջներ են մեռնում, սակայն ատրոֆիայի հիմնական պատճառը համարվում էր մկանների կապը նեյրոնների հետ, որոնք պատասխանատու են մկանների վերահսկման համար, գրում է Lenta.ru-ն:

Գիտնականները հեռացրել են լաբորատոր մկների ցողունային բջիջները՝ չվնասելով շարժման նեյրոնները: Բջիջների կորուստը շատ արագ ատրորֆիայի հանգեցրեց, որը սկսվել էր դեռ հասուն տարիքում: Սակայն գենետիկորեն մոդիֆիկացված տարեց կենդանիների մոտ, որոնք կայուն են ցողունային բջիջների համախմբի հյուծման հանդեպ, մկաններն առողջ են մնացել: Այս արդյունքները վկայում են, որ ծերունական տկարությունը կապված չէ նյարդային հյուսվաքծի դեգրադացիայի հետ:

Ըստ գիտնականների, այսպիսի եզրահանգումը թույլ կտա սկսել այնպիսի դեղամիջոցների որոնումը, որոնք որքան հնարավոր է կերկարացնեն ցողունային բջիջների կյանքը: