AM
9 Հունիս 2017 - 07:04 AMT

Բաքվում ձերբակալել են «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագրին

Հունիսի 8-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշի սադո» («Թալիշի ձայն») թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը:

Ինչպես հայտնել է նրա եղբայրը՝ Սաբահադդին Մամեդովը, ժամը 11:30-ին Հիլալ Մամեդովի մոտ է եկել թաղամասի տեսուչն ու առաջարկել է նրան գրասենյակ գնալ՝ նախկին դատապարտյալների հետ կանխարգելիչ աշխատանքների շրջանակում:

Ավելի ուշ Մամեդովը զանգահարել է տուն և հասցրել է հայտնել, որ իրեն տանում են ոստիկանության վարչություն: Այդ նույն շրջանում է գտնվում նաև Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, հայտնում է Haqqin.az-ը:

Հիլալ Մամեդովը մեկ անգամ արդեն ձերբակալվել էր 2012-ի հունիսի 21-ին: Նրան մեղադրել էին պետական դավաճանության, ազգամիջյան պառակտման բորբոքման և թմրանյութերի վաճառքի մեջ: Դատարանը դատապարտեց նրան 5 տարվա ազատազրկման: 2016-ի մարտի 17-ին Մամեդովին ազատ արձակեցին Համաձայն Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի ներում շնորհելու մասին հրամանագրի:

2008թ. հունիսին «Թալիշի սադո» թերթի նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար: Հետո նա մահացավ բանտի հիվանդանոցում: Նրան մեղադրում էին նաև նրա համար, որ իր «թերթի էջերին նա հակաադրբեջանական քարոզ» էր տանում, հող ստեղծելով թալիշական ինքնավարության ստեղծման համար:

Թալիշները իրանական խմբին պատկանող ժողովուրդ է, որ բնակվում է Ադրբեջանի հարավում և հյուսիս-արևմուտքում: 1919թ, թալիշական հողերի տարածքում որոշ ժամանակ թալիշական ինքնավարություն եղավ: 1993թ. հռչակվեց Թալիշ-Մուղանի ինքնավար հանրապետությունը, որը գլխավորեց Ալիկրամ Գումատովը: Որոշ ժամանակ անց այն մտավ Ադրբեջանի կազմի մեջ: