AM
9 Հունիս 2017 - 09:18 AMT

Յունկեր. ԵՄ-ն ռազմարդյունաբերության ամենամեծ ներդրողը կդառնա

Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհի ամենամեծ ներդրողը ռազմարդյունաբերության ոլորտում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ելույթ ունենալով Պրահայում անցնող Պաշտպանության և անվտանգության միջազգային կոնֆերանսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանության ներդրումային հիմնադրամի ԵՄ ներկայացրած նախագիծը թույլ կտա Եվրամիության խոշորագույն ներդրողը դառնալ ռազմարդյունաբերւթյոն ոլորտում», -ասել է նա:

Պաշտպանական հիմնադրամը կգործի 2020-ից և կապհովի տարեկան €5.5 մլրդ ներդրում ռազմարդյունաբերության ոլորտում:

Յունկերն ասել է, որ այսօր ԵՄ բոլոր երկրները ծախսում են մոտավորապես այն գումարը, որը ԱՄՆ-ն է հատկացնում պաշտպանության ոլորտին, սակայն եվրոպական հատկացումների արդյունավետութունը ամերիկյանի համեմատ ընդամենը 15 տոկոս է: Ըստ նրա, պատճառը եվրոպական ռազմարդյունաբերական համալրիի խորը հատվածականությունն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հունիսի 7-ին հայտարարեց, որ Եվրամիությունը որոշել է Պաշտպանության եվրոպական հիմնադրամ ստեղծել:

Մինչև 2020թ. Եվրահանձնաժողովը մտադիր է մոտ €2.6 մլրդ հավաքել: ԵՄ բյուջեից տարեկան €500 կտրամադրվի, իսկ 2020-ից հետո՝ տարեկան մինչև €1 մլրդ: Մյուս գումարը կփոխանցեն անդամ պետությունները: