Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ քաղաքում դանակով զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել:
Հայտնի է, որ պատանդները տեղի զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակիցներ են, հայտնում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:
Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Վերջին շրջանում Մեծ Բրիտանիան հայտնվել է ահաբեկիչների թիրախում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:






