Նյուքասլի ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի անձի պատանդ վերցրած տղամարդը ձերբակալված է: Ոստիկանությունն այդ մասին գրառում էկատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Պատանդներից ոչ ոք չի տուժել:
«Մենք հաստատում ենք, որ տեղեկություններ կամ վկայություններ չկան, որ դա ահաբեկչություն է»,-ասել են ոստիկանությունում, գրում է «Վեդոմոստին»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, շենքում միայն հանցագործն է է մնացել, որի հետ բանակցություններ են ընթանում: Ճանապարհները պատահարի շրջանում դեռ փակ են, մետրոյի մոտակա կայարանը նույնպես:
Հունիսի 9-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ քաղաքում դանակով զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել: Պատանդները տեղի զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակիցներ էին:






