AM
9 Հունիս 2017 - 14:40 AMT

Գոռ Նազարյանը կմասնակցի մուայթայի Style fight պրոֆեսիոնալ մենամարտին

Հունիսի 14-ին Հայաստանի մուայթայի ֆեդերացիաի մարզիկ, եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը 60 կգ քաշային կարգում մասնակցելու է Ռուսաստանի դաշնության Լիպեցկ քաղաքում կայանալիք Style fight պրոֆեսիոնալ մենամարտին:

Այդ մենամարտին պետք է նաև մասնակցեր Արմեն Գրիգորյանը, սակայն նրա հետ մենամարտող թուրք մարզիկը հրաժարվել է մենամարտից։ Այս մենամարտից հետո Գոռ Նազարյանը կմասնակցի հուլիսին կայանալիք W5 պրոֆեսիոնալ մենամարտին, PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին մուայթայի ֆեդերացիայից:

Մարտի 21-ին Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը հաղթանակ է տարել Russian Challenge 3 մրցաշարում:

57 կգ քաշային Նազարյանը 3 ռաունդում առավելության է հասել ՌԴ-ն ներկայացնող Ումեդջոն Էրգաշևի նկատմամբ, PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ մուայթայի ֆեդերացիայից։ Հայաստանի մուայթայի մարտարվեստի պատմության մեջ հայ մարզիկն առաջին անգամ էր մասնակցել նման մրցաշարին: