Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Արոնյանը խաղը գեղեցիկ քայլերով է հաղթել․ պարտիայի 12-րդ քայլում նա զոհաբերել է որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերել է նաև փիղը:
Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացել է հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը հանձնվել է։
4-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա-Կրամնիկ և Սո- Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Կարդացեք նաև՝ Արոնյան. «Պարզապես հասկացանք, որ ֆերմայով զբաղվելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը»






