AM
13 Հունիս 2017 - 07:43 AMT

ԱՄՆ Սենատը նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի անդամները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Օրենսդիրները մտադիր են զրկել Սպիտակ տանը գործող պատժամիջոցները միանձնյա չեղարկելու իրավունքից: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Քոքերը:

«Կարծում եմ, մենք դա արեցքին: Այժմ լրամշակում ենք տեքստը, սակայն համաձայնության եկել ենք», -ասել է նա: Ըստ նրա, նոր միջոցները կներառեն նաև ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման հարցի պարտադիր քննարկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այդ նախաձեռնությունները կձևակերպվեն որպես ուղղումներ Իրանի դեմ նոր սահմանափակումների օրինագծում, որն արդեն դրվել է քվեարկության: Դա թույլ կտա սենատորներին ժամանակ չծախսել առանձին օրինագծի մշակման և ներկայացման վրա: