AM
13 Հունիս 2017 - 08:59 AMT

Մանչեսթերի մահապարտն ահաբեկչությանը պատրաստվել է 2016-ի դեկտեմբերից

Մանչեսթերում ահաբեկչություն գործած մահապարտը հարձակումը նախապատրաստել է 2016-ի դեկտեմբերից:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդի՝ Լիբիայից Բրիտանիա ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը:

Ըստ Լիբիայի հատուկ ծառայությունների մամուլի քարտուղար Ահմեդ Բեն Սալեմի, Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչները տեղեկություններ են ունեցել ահաբեկիչ Սալման Աբեդիի շփումների մասին Լիբիայում և Մեծ Բրիտանիայում: Չի նշվում, սակայն, հաջողվեց տվյալները փոխանցել Լոնդոնին, թե ոչ: Հայտնի է միայն, որ Լիբիայի հատուկ ծառայություններն առավել սերտ շփումներ ունեն ԱՄՆ ԿՀՎ հետ, քան բրիտանացի գործընկերների, հայտնում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով:

Ահաբեկչությանը նախորդած 1 ամիսը Աբեդին անցկացրել է Տրիպոլիում ընտանիքի հետ: Լիբիայի հատուկ ծառայություններում նշել են, որ անմիջապես հսկողություն են սահմանել նրա, իր 20-ամյա եղբոր Հաշեմի և հոր Ռամադանի հանդեպ:

Մանչեսթերի ահաբեկչի եղբայրը խոստովանել է, որ Սալմանի հետ 2015-ին միացել է ահաբեկչական ԻՊ-ին: Նշվում է, որ Հաշեմին և Ռամադանին անմիջապես ձերբակալել են Լիբիայաում, հենց որ հայտնի դարձավ Մանչեսթերի ահաբեկչության մասին: Հայտնի է, որ պայթուցիկի պատրաստման նյութերը գնել է Հաշեմ Աբեդին: Բրիտանիայի ոստիկանությունը համարում է, որ Սալմանն ինքնուրույն է գնել ռումբի բաղադրիչների մեծ մասը: