Հալեպում զինյալների կողմից հրթիռակոծության արդյունքում նվազագույնը երկու մարդ է սպանվել: ՌԻԱ Նովստիի հաղորդմամբ, հրթիռներն արձակվել են լույս չորեքշաբթի։ Վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել են մի շարք տներ:
Գործակալությունն այս միջադեպն անվանում է Սիրիայում հակամարտության կարգավորմանը և լարվածության թուլացմանն ուղղված գոտիներ ստեղծելու մասին հուշագրի խախտում։
2017-ի մայիսի սկզբին ՌԴ, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծման մասին, խոսքը 4 այդպիսի գոտու մասին է՝ Իդլիբում, Հալեպում, Լաթակիայում, Համայում: Ինչպես հայտարարել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը, անվտանգության գոտիները նպաստել են իրավիճակի արմատական բարելավմանը Սիրիայում՝ փաստացի թույլ տալով կասեցնել քաղաքացիական պատերազմը Սիրիայում:






