AM
15 Հունիս 2017 - 06:58 AMT

ՌԴ ԿԸՀ. Նավալնին ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու շանս չունի

Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջիկա ՌԴ նախագահի ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ հավելելով, որ պատճառը նրա դատվածությունն է:

«Նա շանս չունի գրանցվելու ընտրություններին մասնակցելու համար իր դատվածության պատճառով»,-ասել է նա, հայտնում է Tvrain-ը:

Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը հայտարարել էր, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չի կարողանա մասնակցել ընտրություններին որպես թեկնածու մինչև «Կիրովլեսի» գործով դատավճռի բողոքարկումը:

Ռուսաստանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Ալեքսեյ Նավալնին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարն է, որը զբաղվում է հետաքննություններով: Վերջին շրջանում աղմուկ էր հանել որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինի գործունեության հետաքննությունը, որը վարում էր Նավալնու գլխավորած հիմնադրամը:

Ընթերցեք նաև. Նավալնի. «Պուտինի խոհարարը» ընկերություն է բացել ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքում