2017-ի հունվար-մայիսին Ադրբեջանի արդյունաբերական հատվածում արտադրվել է 15,7 մլրդ մանաթի արտադրանք, ինչը 5,5%-ով պակաս է 2016-ի համապատասխան շրջանի ցուցանիշից:
Ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի, ոչ նավթային ոլորտում արտադրանքի ծավալն աճել է 3,9%-ով, նավթային ոլորտում՝ կրճատվել 7,1%-ով: Արդյունաբերական արտադրության 70,2%-ը բաժին է ընկնում լեռնահանքային արդյունաբերությանը, 24,4%-ը՝ վերամշակող ոլորտին, 4,7%-ն՝ էլէներգիայի արտադրությանը, բաշխմանը և մատակարարմանը, 0,7%-ը՝ ջրամատակարարմանն ու թափոնների վերամշակմանը:
Ըստ վիճակագրական տվյալների, նավթի արտադրությունը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում կրճատվել է 9,2%-ով, ապրանքային գազի արդյունահանումը մնացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:






