Մոսկվայում հունիսի 15-ին գրանցվել է +10 °C: Սա ամենացուրտ օրն է վերջին 138 տարում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել ՌԴ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնգետ Եվգենի Տիշկովեցը:
«Այս օրը Մոսկվայի տարեգրության մեջ կգրանցվի որպես ամենացուրտ հունիսի 15-ը վերջին 138 տարում: Օրը ամպամած կլինի ու անձևոտ, իսկ ջերմաստիճանը ցերեկային ժամերի կտատանվի +10 °C-ին մոտ»,-գրել է նա:
Ըստ նրա, նման արտառոց ցրտեր XIX դարում լինում էին 7 տարին մեկ, XX դարում՝ 12 տարին մեկ, իսկ XXI դարում՝ սա առաջին դեպքն է:






