Ըստ նախնական տվյալների, Լոնդոնի ոստիկանությունը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի քանակը գնահատել է 58 մարդ:
Ինչպես ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ստյուարտ Քանդին, զոհերի թիվը կարող է աճել: Այժմ հաստատված է 30 մարդու մահը: Մյուսները համարվում են անհետ կորած: Նրանցից մի քանիսը կարող է սպանված լինել: Բոլորին, ով բնակվել է այդ շենքում, խնդրել են անհապաղ կապ հաստատել իրավապահ մարմինների հետ՝ զոհերի ցուցակից հանելու համար: Նախկինում ոստիկանությունը հայտնել էր, որ զոհվածներից ոմանց ինքնությունը կարող է չպարզվել:
Հրդեհի պատճառների թվում են նշվում արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական հետապնդում կսկսի, հայտնում է Ինտերֆաքսը:
Հրդեհը Լոնդոնի բազմահարկում բռնկվել էր հունիսի լույս 14-ի գիշերը:
Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով:






