Ամերիկյան Գլենդել քաղաքի մունիցիպալ խորհուրդը քվեարկել է հօգուտ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի ստեղծման: Ինչպես հաղորդում է «Daily News of Los Angeles» թերթը, հուշարձանի ստեղծման համար կհատկացվի 250-500 հազար դոլար եւ կպահանջվի երկու տարի: Ներկայումս հայտարարվել է միջազգային մրցույթ հուշարձանի նախագծի համար: