AM
30 September 2002 - 15:18 AMT

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայաստանի եւ Բելառուսի գործարար շրջանակների հանդիպումը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Մինսկում: ՀՀ Առեւտրա-արդյունաբերական պալատի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման, փոխադարձ ներդրումների, ինչպես նաեւ ձեռնարկատերերի միջեւ կապերի հաստատման հարցեր: