AM
26 Հունիս 2017 - 10:03 AMT

Հերթական պայթյունը Թուրքիայում. 2 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի հյուսիսային Տրաբզոն գավառում պայթյուն է տեղի ունեցել զինվորական պարեկախմբի հարևանությամբ, հայտնում է RT-ն CNN Turk-ի վրա հղումով:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել գյուղական վայրում, երկու զինվոր է վիրավորվել:

Պայթուցիկ սարքը, որը պլաստիկ շշի մեջ է եղել, գործել է, երբ զինվորները պարեկելիս են եղել տեղանքը:

Ավելի վաղ 2 թուրք զինծառայող է զոհվել ինքնաշեն պայթուցիկի պայթեցման հետևանքով: