AM
28 September 2002 - 16:06 AMT

ՍԿՍՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

Ֆրանսիայի արտաքին գործերի պետնախարար Ռենո Մուզելիեն սեպտեմբերի 30-ին կսկսի իր վեցօրյա շրջագայությունը Հարավային Կովկասի երկրներ: Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետը Հայաստան կայցելի հոկտեմբերի սկզբին: Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այցը կոչված է գնահատել կայունության մակարդակը տարածաշրջանում, որը տառապում է գոյություն ունեցող հակամարտությունների` ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական, չկարգավորվածության պատճառով: Պետնախարարը երեք անդրկովկասյան պետությունների ղեկավարներին կհանձնի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի անձնական ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների նկատմամբ: Ժակ Շիրակը հերթական անգամ հայտարարում է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում ջանքեր գործադրելու պաշտոնական Փարիզի հաստատակամության մասին: