AM
10 July 2003 - 16:33 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՏ

Հայաստանը կարեւորում է տարածաշրաջնային համագործակցությունը եւ պատրաստ է երկխոսության իր հարեւանների հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Եվրամիության նախարարական «եռյակի» Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այդ առնչությամբ հայ խոսնակը նշել է Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարնների միջեւ կապերի հաստատման կարեւորությունը: