AM
28 September 2002 - 15:58 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մի շարք հայկական ընկերություններ կմասնակցեն Մերձավորարեւելյան պարենային ցուցահանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Շարժայում (Միացյալ Արաբական Էմիրություններ): Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Հնդկաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Քուվեյթը, Գերմանիան, Եգիպտոսը եւ Ինդոնեզիան: