AM
30 Հունիս 2017 - 14:11 AMT

Ագրամունտ. «Իմ դեմ արշավը Ուկրաինան է կազմակերպել»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով է սկսել նրա դեմ արշավը:

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, ԵԽԽՎ նիստում ընդունվել է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը:

Ագրամունտը նշել է, թե ԵԽԽՎ-ի որոշ անդամներ իր այցը Միրիա օգտագործել են, որպեսզի «արշավ սկսեն» իր դեմ, – գրում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ Է, որ այդ արշավը կազմակերպել Է Ուկրաինայի պատվիրակությունը՝ ՌԴ դեմ իր ազգային շահերից ելնելով, և սոցալիստները, ինչպես նաև ծայրահեղ ձախերը՝ հանուն քաղաքական շանսի», – հայտարարել է Ագրամունտը:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։