Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը ելույթները կշարունակի «Շտուտգարտում», որը գալիք մրցաշրջանից հանդես է գալու Գերմանիայի Բունդեսլիգայում, գրում է Ա1+-ը:
19-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայի մասնակից «Բոխումի» 2-րդ թիմի կամզում:
«Շտուտգարտը» դեռևս մանրամասներ չի հայտնել պայմանագրի մասին: Առաջիկայում գերմանական ակումբը պաշտոնապես կներկայացնի մեր ֆուտբոլիստին:






