AM
5 Հուլիս 2017 - 13:13 AMT

Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ-ին է ներկայացրել ադրբեջանական սադրանքները

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

Կարդացեք նաև՝ԵԱՀԿ ՄԽ-ն՝ ԼՂ հակամարտության կողմերին. Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները