AM
6 Հուլիս 2017 - 13:21 AMT

ԱՄՆ-ն նոր պատճամիջոցներ է կիրառելու Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՄՆ-ն շուտով նոր բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ)՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:

Հուլիսի 4-ին այդ երկիրը փորձարկել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Հայտարարվել է, որ այն կարող է հասնել աշխարհի ցանկացած անկյուն:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դիմում է ռազմական իրավիճակի սրմանը:

Նրա խոսքով, եթե դիվանագիտական լուծում հնարավոր չէ, ապա Միացալ Նահանգները կարող է դիմել նաև հարցի ռազմական լուծմանը:

«Մենք ուշադրություն ենք դարձնելու նաև այն երկրների վրա, որոնք որոշելու են առևտուր անել Հյուսիսային Կորեային հետ», – հավելել է Հեյլին, գրում է Deutsche Welle-ն: