AM
6 Հուլիս 2017 - 09:30 AMT

Արաբական երկրները կշարունակեն բոյկոտն ընդդեմ Կատարի

Արաբական երկրները կշարունակեն բոյկոտն ընդդեմ Կատարի, որը մերժմամբ է պատասխանել նրանց կողմից իրեն առաջադրված վերջնաժամկետին։ Այս մասին հայտարարվել է Կահիրում անցկացված Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպման արդյունքում, հաղորդում է BBC-ն։

Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ Կատարի բացասական պատասխանը վկայում է այն մասին, որ նա չի գիտակցում իրավիճակի ամբողջ լրջությունն ու վտանգը։

Ինչպես հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախաար Ադել ալ-Ջուբեյրը, Դոհայի հանդեպ հավելյալ միջոցառումների մասին կհայտարարվի խորհրդակցություններից հետո։

Պարսից ծոցի առաջատար երկրների եռյակը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, մեղադրում են Կատարին ահաբեկչությանն աջակցելու մեջ։